«Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ ունենա, միայն կհիշեցնեմ, որ նա խախտել է բոլոր պարտավորությունները». Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էստոնիայի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն չի ունենա, այլ միայն կհիշեցնի նրան, որ վերջինս խախտել է իր բոլոր պարտավորությունները, գրում է apsny.ge կայքը:

Լրագրողի այն հարցին, թե ինչ կասեր Վրաստանի նախագահը Ռուսաստանի նախագահին, Զուրաբիշվիլին պատասխանել է. «Հետաքրքիր է՝ ինչ կպատասխաներ Պու՛տինը: Նա՛ պետք է անի առաջին քայլը: Այժմ եվրոպական բոլոր գործընկերների՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ունեցած խնդիրն այն է, որ Ռուսաստանն իրեն ճիշտ չի դրսևորում միջազգային հանրության շրջանակում և ոչ ոքի չի հարգում: Դա վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլ ընդհանրապես Ռուսաստանի պահվածքին: Ի՞նչ տիպի երկխոսություն կարող է լինել նման պայմաններում»,- ասել է Զուրաբիշվիլին:

Լրագրողը նաև հարց է տվել Ռուսաստանի հետ սառեցված հակամարտության վերաբերյալ, սակայն Վրաստանի նախագահը հայտնել է, որ խոսքը ոչ թե սառեցված հակամարտության, այլ տարածքների շրջափակման մասին է:

Նրա խոսքով՝ տարածքների շրջափակումը լուրջ խնդիր է ոչ միայն այդ տարածքների, այլև սահմանից այն կողմ ապրող բնակչության համար, սակայն այդ ամենը չի խանգարւմ Վրաստանի՝ դեպի Եվրամիություն կողմնորոշմանը:

 

Այս թեմայով
am