Հնդկաստանի վարչապետ Մոդիի կուսակցությունն ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել

Հնդկաստանի մի քանի շրջաններում արդեն սկսել են տոնել ընտրություններում գործող վարչապետ Նարենդրա Մոդիի հաղթանակը:

Նախնական արդյունքների համաձայն՝ Մոդիի գլխավորած «Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը»  543-տեղանոց խորհրդարանում կզբաղեցնի շուրջ 300 աթոռ:

«Հնդկաստանի ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ռահուլ Գանդին ընդունել է պարտությունը:

Վերլուծաբանների համոզմամբ՝ Մոդիի կուսակցության վարկանիշի բարձրացմանը նպաստել է վերջին ամիսներին հարևան Պակիստանի հետ հարաբերությունների սրումը:

Հնդկաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն աշխարհում ամենամասշտաբայինն են: Այնտեղ ընտրելու իրավունք ունի 900 մլն մարդ: Ընտրական գործընթացը տևել է 6 շաբաթ:

Այս թեմայով
am