Պուտինը ՖԻՖԱ-ի նախագահին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով

Այսօր Կրեմլում կայացել է պետական մրցանակաների հանձնման արարողությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բարեկամության» շքանշանով պարգևատրել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոյին:

«Մենք զարմանալի հնարավորությունների երկիր ենք, առատաձեռն, հյուրընկալ, բաց` երկխոսության և համագործակցության համար: Մենք գնահատում ենք բարեկամությունը և երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր սատարում են այդ ավանդույթներին, նպաստում տարբեր ոլորտներում խաղաղության և գործընկերության գաղափարներին: Դրանցից մեկը, իհարկե, սպորտն է: Պայծառ տոնը, որը նվիրել է մեզ Աշխարհի առաջնությունը, երկար կմնա մեր հիշողություններում:

Երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին այս երազանքին իրականանալ: Ռուսաստանի քաղաքացիներին, մեր արտասահմանյան գործընկերներին, և առաջին հերթին, իհարկե, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջիովաննի Ինֆանտինոյին»,- Պուտինի խոսքերը մեջբերում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:

Այս թեմայով
am