Նախկին տարիների փորձը վկայում է, որ մայիսի 27-ին և 28-ին Ադրբեջանն ավելի է ագրեսիվանում. Թևան Պողոսյան

Վերջին ներքաղաքական զարգացումներին է այսօր անդրադարձել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Թևան Պողոսյանը: Դատարաններն արգելափակելու վարչապետի կոչը նա չի արդարացրել: Պողոսյանը, սակայն, ուշադրություն է հրավիրել այլ խնդրի վրա:

Նա նշել է, թե ինչ զարգացումներ էլ լինեն Հայաստանում, մեր հակառակորդի քաղաքականության վրա դրանք չեն ազդելու:  Ադրբեջանին չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Արցախի խնդրի լուծման ադրբեջանական սցենարը, ըստ քաղաքագետի, չի փոխվել: Պողոսյանը հիշեցրել է այս օրերին Ադրբեջանում անցկացվող հերթական լայնամասշտաբ զորավարժության մասին:

«Դա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք մեր զգոնությունը չկորցնել: Ինչպես միշտ, մայիսը եղել է հաղթանակների ամիս, պետք է կարողանանք այս անգամ էլ ապահովել մեր միասնության հաղթանակը: Հաշվի պետք է առնել, որ մայիսի 28-ը տոն է ոչ միայն մեզ համար, այլ նաև Ադրբեջանն է փորձելու իր տոնակատարությունն անել, այսպես ասած, իր 101 տարվա գոյության համար: Նախկին տարիների փորձը ցույց է տալիս, որ մայիսի 27-ին և 28-ին Ադրբեջանն ավելի է ագրեսիվանում: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ճիշտ քաղաքականություն վարել և մեր զգոնությունը չկորցնել»,- նշել է Թևան Պողոսյանը:

Այս թեմայով
am