ԳԱԱ-ն պատրաստ է լրագրողների ներկայությամբ քննարկել իր ներկայացրած տվյալների՝ վստահել-անվստահելի լինելու հարցը. Գաբրիելյան

Որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ այս տարի Սևանա լճում սիգի պաշարները որոշելու համար այս տարի տենդեր չի հայտարարվել: Պատճառաբանությունն այն էր, որ հատկացված միջոցները հնարավորություն չեն տալիս բազմակողմանի ուսումնասիրությունների, մակերեսային ուսումնասիրությունների փոխարեն պետք է մտածել` ինչպես հայթայթել անհրաժեշտ գումարը և այն ուղղել նպատակին:

Խնդրին այսօր անդրադարձել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը: Հենց այս կենտրոնն է տարիներ շարունակ ուսումնասիրել ձկան պաշարները:

«Գումարն իրականում, իրոք, բավարար չի եղել: 7.5 մլն դրամով նաև արել ենք ոչ միայն ձկան և խեցգետնի պաշարների որոշում, այլ նաև ձվադրավայր հանդիսացող գետերի վիճակի գնահատումը: Ամեն դեպքում, չնայած որ բավարար չի եղել, մենք միշտ այլ աղբյուրներից ունեցել ենք հնարավորություն պակասը լրացնելու և դա որակի վրա չի ազդել: Էն, որ հիմա մեզ էդ 7 մլն-ից էլ զրկեցին, դա չէ հարցը, հարցն այն է, որ մենք կունենանք երկարամյա ուսումնասիրությունների հարցում կտրվածք: Եվ մյուս տարի, ինչքան էլ որ ունենանք ավելի լավ սարքավորումներ, սխալը ավելի կմեծանա, քանի որ դրանք մոնիթորինգային ուսումնասիրություններ են և ամեն տարի անհրաժշտ է դրանք անցկացնել»,- ասել է Գաբրիելյանը:

Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը շարունակել է պնդել, որ իրենց հաղորդած տվյալները հավաստի են: Իրենց ու ՌԴ մասնագետների ներկայացրած տվյալները գրեթե չեն տարբերվում: Պատրաստ են լրագրողների ներկայությամբ քննարկել հարցը: Ամեն դեպքում համագործակցությունը ԲՆ-ի հետ ավարտված չեն համարում և պատրաստ են շարունակել աշխատանքը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԲՆ որոշ ժամանակ առաջ հայտարարություն էր տարածել  որում ասվում էր.

«Ինստիտուտի կողմից ներկայացված հաշվետվությունները վերջին տարիներին արժանահավատություն չեն ներշնչել, ինչի մասին վկայում են խեցգետնի և Սևանա լճում առկա ձկնատեսակների օրինական և ապօրինի որսի փաստացի ծավալները, ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել պետական բյուջեից հատկացվող միջոցների ծախսման ուղղությունները»:

Այս թեմայով
am