Լևոն Երանոսյանի հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի որդու և փեսայի մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի` ծեծի հատկանիշներով։

Ս. թ. ապրիլի 7-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի որդու և փեսայի մասնակցությամբ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Այս թեմայով
am