ԱՄՆ-ն Իրանին 8 անգամ առաջարկել է բանակցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ կանցկացնի Իրանի իշխանությունների հետ, հենց նրանք պատրաստ լինեն երկխոսության։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։Մինչ Փենսիլվանիա թռիչքը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ նախազգուշացում է արել Իրանի կառավարությանը՝ ԱՄՆ-ի հանդեպ սպառնալիքների և սադրիչ գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև մատնացույց արել Թեհրանի թշնամությունը Վաշինգտոնի հանդեպ։

Չնայած Վաշինգտոնի նախաձեռնությանը, Հասան Ռոհանին ներկա պայմանները չի համարում համապատասխան՝ երկխոսություն սկսելու համար։ Ռոհանիի խոսքով՝ Պետդեպարտամենտը բանակցելու 8 պաշտոնական հայտ է ուղարկել։

Ռոհանին ընդգծել է, որ Իրանը գտնվում է տնտեսական պատերազմի վիճակում և պետք է դիմակայի ԱՄՆ-ին։

 

Այս թեմայով
am