Այս մարդիկ ժողովրդի կողմից պետք է զզվանքի արժանանան. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահների երաշխավորության մեջ նշված չէ, որ պետք է Քոչարյանն ազատ արձակվի, մեղավոր է կամ մեղավոր չէ, պարզապես մարդասիրական խնդրանք է, որպեսզի փոխվի խափանման միջոցը: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք այս հանդիպումը պայմանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ՝ Բաբայանն ասաց, որ ներկայացված երաշխավորությունը զուտ մարդասիրական քայլ է, և այդտեղ որևէ քաղաքական ենթատեքս չկա:

‹‹Արցախի Հանրապետության երկու քաղաքացիներ, մեկը նախկին նախագահը, որը որևէ պաշտոն չի զբաղեցնում պետական համակարգում, մյուսը գործող նախագահը միջնորդություն են ներկայացրել: Պետք է գրեին չէ՞ զբաղմունքի տեսակը՝ վարորդ են, բժիշկ են, նախագահ են››,-ասաց Բաբայանը:

Մեկ այլ հարցին, այս հանդիպումը կթոթափի՞ այն լարվածությունը, որ առաջացել է վերջին շրջանում, ԱՀ նախագահի խոսնակը պատասխանեց. ‹‹Շատ ժամանակ այսպես կոչված «լարվածությունը» տարածվում է լրատվամիջոնցների կողմից››:

Դիտարկմանը, որ Փաշինյանը նշել է՝ որոշ ուժեր են փորձում թշնամանք սերմանել Հայաստանի և Արցախի միջը, Բաբայանը պատասախնեց.

‹‹Մեր երկրի պետականության, պատմության մեջ գրեթե բոլոր պարտությունները եղել են ներքին խռովության պատճառով, ի՞նչ է Հախվերդյան Ռուբիկը չի՞ նպաստում, որ տարաձայնություն լինի և ճեղքվածք լինի՞: Ո՞վ է ինքը››,-ասաց ԱՀ նախագահի խոսնակը:
Նա նշեց, որ հարցը ոչ միայն պետք է դիտարկել բարոյական հարթությունում, որ այս մարդիկ ժողովրդի կողմից զզվանքի արժանանան, այլ նաև իրավական:

‹‹Այդ մարդկանց պետք է պատասխանատվության ենթարկել››,-ասաց ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Այս թեմայով
am