Մենք հայրենիքում ենք. Դավիթ Բաբայանը՝ Բակո Սահակյանի Երևանում գտնվելու մասին

Ոչ կարող եմ հերքել, ոչ կարող եմ հաստատել այդ տեղեկությունը: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով այն լուրերին, թե Բակո Սահակյանը այսօր Երևանում հանդիպելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ 

«Եթե լինի հանդիպումը կտեղեկանաք»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ ինքը գտնվում է Երևանո՞ւմ այս պահին, Բաբայանը դիվանագիտորեն խուսափեց հստակ պատասխանից.

«Մենք հայրենիքում ենք»,- հավելեց նա:

Այդուհանդերձ, VERELQ-ի աղբյուրները պնդում են , որ Բակո Սահակյանին  ծանր հանդիպում է սպասվում, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից հետո:

Այս թեմայով
am