«Եթե դուք չեք զբաղվում քաղաքականությամբ, դա չի նշանակում, որ քաղաքականությունը չի զբաղվում քեզնով».Գևորգ Պետրոսյան

Meganews.am-ի «Բլից » հարցերին  այս անգամ պատասխանել է  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր՝  Գևորգ Պետրոսյանը

Related image

-Երբ առավոտյան բացեցիք աչքերը...

-Աչքի եմ անցկացնում նորությունները

-Սո՞ւրճ, թե՞ թեյ... 

-Ոչ սուրճ, ոչ թեյ...

-Օրը սկսում եք ժամը

- Օրը գիտի...

Արտահայտությունորն անում եք շատ հաճախ...

-«Չկա գիշեր, որը չլուսանա»...

- Իր, որը միշտ Ձեզ հետ է...

- Չկա այդպիսի իր...

Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի

Image result for գևորգ Պետրոսյան

- Այն մասին, ինչը խոստացել եմ պահպանել որպես գաղտնիք...

-Ե՞րբ եք վերջին անգամ բարկացել

- Բարկանում եմ գրեթե ամեն օր...

Ճակատագիր կա՞թե՞ ամեն բան մեր ձեռքերում է

- Մեր ձեռքում շատ բան կա, բայց ճակատագիրն անում է իր գործը...

-Սի՞րտթե՞ ուղեղ

- Եվ սիրտ, և ուղեղ...

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят, гора, на улице и природа

- Սերը...

- Սիրո մասին խոսել, նշանակում է չհասկանալ այն...

-Ինչո՞ւ որոշեցիք պատգամավոր դառնալ

- Մի օր կարդացի մի ասույթ, որ «եթե դուք չեք զբաղվում քաղաքականությամբ, դա չի նշանակում, որ քաղաքականությունը չի զբաղվում քեզնով»...

- Եթե լինեիք ՀՀ վարչապետը կամ նախագահը, ի՞նչ կփոխեիք մեր երկրում

- Կփոխեի գործից անտեղյակ պաշտոնյաներին

- Ինչպիսի՞ն է  Գևորգ Պետրոսյանը   տանը, և Գևորգ Պետրոսյանը  Ազգային Ժողովում: Կա՞ն արդյոք տարբերություններ........

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят, костюм, свадьба и на улице

- Գևորգ Պետրոսյանը թե աշխատանքի վայրում և թե տանը պահպանում է մի սկզբունք՝ մերժել սուտը...

Ո՞րն է Ձեր՝ դեռևս անկատար մնացած երազանքը

- Որ Արուսիկս դառնա ժողովրդական երգչուհի, իսկ տղաներիցս մեկը՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն..

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят, обувь, небо и на улице

Հաջողության հարցում ի՞նչն է ավելի առանցքային՝գիտելիքնե՞րըթե՞ անձնական որակները...

- Հաջողության հասնելու կարևորագույն նախադրյալներն են նպատակի առկայությունն ու խելամիտ համառությունը...

- Եթե Հայաստանում լրագրողներ չլինեին...

- Եթե լրագրողներ չլինեին, կյանքը հետաքրքիր չէր լինի....

- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք....

- Երբ հուսահատ եմ լինում, դիմում եմ Աստծուն...

- Կյանքում երբեք չեք ների...

- Չեմ ներում ինձ խաբողին...

- Ձեր ամենամեծ հիասթափությունը...

- Մեծ հիասթափություններ չեմ ունենում, քանի որ դիմացինիցս սպասելիքները երբեք շատ մեծ չեն լինում.. .

-Եթե իմանաք, որ Ձեր կյանքի վերջին օրն եք ապրում

- Եթե իմանամ կյանքիս վերջին օրն եմ ապրում, կայցելեմ վաղամեռիկ հորս շիրիմին՝ խնդրելու, որ ինձ ընդունի իր կողքին...

- Մի բառով բնորոշեք Ձեզ:

- Անհանգիստ մարդը...

-Երջանկության՝ Ձեր բանաձևը...

- Երջանկությունը արժանապատիվ աշխատանքով և չափավոր ունեցվածքով ընտանիքիդ և ընկերներիդ կողքին երկար և առողջ ապրելու ունակությունն է

-Այս պահին կուզենայիք...

На данном изображении может находиться: 1 человек

- Այս պահին կուզենայի լինել Հայրիկիս ծննդավայր Դեբեդ գյուղի համանուն գետի ափին

Հեղինակ՝ Մարգարիտա Դավթյան

 

 

Այս թեմայով
am