«Սա ազգային խայտառակություն է». Էդուարդ Շարմազանով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով Արցախից, նախորդ շաբաթ շտապել էր ֆեյսբուքում «հաթաթա» տալ` ասելով. 

«Մամուլում շատ է գրվում« թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյա նվերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ« Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»: 

Անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը` «Իրավունքը» պարզեցԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ  ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ տեսակետը:

-Պարոն Շարմազանով, ըստ էության, Ն.Փաշինյանին խիստ անհանգստացնում է, թեինչպես են Արցախում ընդունում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես են Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել ՀՀ դատախազին` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը բեկանելու հետ կապված: Ի՞նչ կասեք այս մասին:

-Նիկոլ Փաշինյան` պետության ոչ բարով ղեկավարը Արցախից վերադառնում է եւ, ներողություն բառիս համար, ընկնավորվածի պես ֆեյսբուքյան գրառում է անում, թե Արցախը հակահեղափոխության օջախ է, ի՞նչ էուզում դրանով ասել: Արցախում իրենց հերոսներին բարձր չգնահատե՞ն, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բարձր չգնահատե՞ն: 

Բա ո՞ւմ պետք է բարձր գնահատեն, իրե՞ն, որ որեւէ բան չի արել, մատը մատին չի տվել Արցախի համար, բացի սելֆի անելուց ու «լայվ» մտնելուց, բացի Արցախի հերոսներին անվանարկելուց:Այսօր Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բարձր չգնահատելը նույնն է, որ խորհրդային ժողովուրդը Բաղրամյանին, Ժուկովին, Մարինովսկուն բարձր չգնահատի: Կարծում եմ, որ սա ազգային խայտառակություն է: 

Կուսակցություններըգալու եւ գնալու են, բայց ազգային հերոսները մնալու են:

 Ռոբերտ Քոչարյանը, ՍերժՍարգսյանը, Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Վիտալի Բալասանյանը,  Սամվել Կարապետյանը, Արկադի Տեր-Թադեւոսյանը ու Արցախի բոլոր հերոսները պատմություն են կերտել ու մեր սերնդին եւ հենց Նիկոլ Փաշինյանի սերնդին նվիրելեն անկախ Հայաստան եւ անկախ Արցախ: 

Ինքն ի՞նչ է արել:

– Չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը նաեւ Արցախ-Հայաստան ներքին բախումներ հրահրելու փորձ կարող է դիտարկվել:

-Նա ներքին բախումներ սկսել է հրահրել մեկ տարի առաջ, նոր չէ: 

Երբ այն ժամանակ ես եւ իմ մի քանիընկերներ խոսում էինք, շատերը լռում էին եւ պատերի տակ դամքաշություն էին անում Նիկոլ Փաշինյանի համար, բայց այսօր նրանք էլ արդեն հասկացան, որ Ն. Փաշինյանը բաժանարար գծեր է քաշում, ինչն անթույլատրելի է: 

Եվ կրկնակի անթույլատրելի է Արցախի եւ Հայաստանի միջեւ բաժանարար գծեր քաշելը: Առհասարակ, անթույլատրելի է հայրենիքում եւ քաղաքական դաշտում մերոնք եւ ձերոնք անելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

iravunk.com

Այս թեմայով
am