Հայ և օտարերկրյա դատապարտյալները միասին ֆուտբոլ են խաղացել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ մայիսի 17-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների միջև ֆուտբոլային խաղ է կայացել՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Խաղին մասնակցել են նաև օտարերկրյա դատապարտյալներ: 

5:2 հաշվով հաղթանակը վաստակել է քրեակատարողական հիմնարկի 4-րդ տեղամասի դատապարտյալների թիմը, որում ընդգրկված էին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի դատապարտյալները:
Քրեակատարողական հիմնարկներում սպորտային միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

Այս թեմայով
am