«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցությունը հիմնադիր համագումար անցկացրեց

«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցությունն այսօր հիմնադիր համագումար անցկացրեց: Համագումարին մասնակցում էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և այլք:

Կուսակցության հիմնադիրներից քաղաքագետ Արթուր Ղազինյանը նշեց, որ կուսակցության ստեղծման նպատակն է խթանել Հայաստանում ժողովրդավարական քաղաքական համակարգի կայացումը և նպաստել քաղաքացիական նոր մշակույթի և պետականամետ մտածողության արմատավորմանը.

«Հայաստանի 3-րդ Հանրապետությունը ապրում է իր պատմության ամենակարևոր և վճռորոշ շրջանը, քանզի մեր հայրենիքում տեղի են ունեցել և շարունակում են ընթանալ այնպիսի իրադարձություններ, որոնք ի զորու են փոխել մեր պետության ընթացքը: Կարող ենք շարժվել մի ուղղությամբ և ունենալ ուժեղ պետություն, պետականություն, պետական և ազգային ինստիտուտներ, ամրացնել և կենսունակություն հաղորդել ազգային ինքնության հիմքերին կամ կարող ենք շարժվել մեկ այլ ուղղությամբ և, վերջին հաշվով, հասկանալ՝ ՀՀ-ն որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական սոցիալական պետություն, արդյոք կկարողանա՞ դիմագրավել մարտահրավերներին: Մարտահրավերները ընթանում են ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Հայաստանի շուրջ ընթանում են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական բավականին բարդ գործընթացներ»:

Այս թեմայով
am