Հրապարակվել է ռադան ցրելու մասին Զելենսկու կարգադրությունը

Համացանցում հրապարակվել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Գերագույն ռադան արտահերթ ցրելու կարգադրությունը։

Նշվում է, որ ռադան լուծարելու մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել, իսկ կարգադրությունը նախնական է։ Զելենսկին դա կարող է ստորագրել մայիսի 20-ին՝ երդմնակալության օրը։

Ռադայի լուծարման պատճառ է դարձել այն, որ «Ինքնօգնություն» և «Բատկիվշչինա» կուսակցությունների՝ կոալիցիայի կազմից դուրս գալուց հետո երկու խմբակցությունների անդամներն ավելի քիչ են, քան ամրագրված է սահմանադրորեն։

Այս թեմայով
am