Ֆրանսիայում բժիշկ-անեսթեզիոլոգը միտումնավոր մահացու ներարկումներ է արել հիվանդներին, որպեսզի վիրահատության ժամանակ «հերոսաբար» փրկի նրանց

Ֆրանսիացի բժիշկ-անեսթեզիոլոգ Ֆրեդերիկ Պեշյեն մեղադրվում է հիվանդներին սրտամկանի ինֆարկտ առաջացնող մահացու ներարկումներ անելու համար, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ նա այդ ներարկումներն արել է վիրահատության ժամանակ հիվանդներին «հերոսաբար» փրկելու համար:

Սակայն եղել են դեպքեր, երբ նրան չի հաջողվել փրկել հիվանդներին, ինչի հետևանքով յոթ մարդ մահացել է:

Ընդհանուր առմամբ, անեսթեզիոլոգի գործունեության հետևանքով տուժել է 24 մարդ՝ 4-80 տարեկան: Այս դեպքերը տեղի են ունեցել 2008-2016թթ. ընթացքում՝ արևելյան Բեսանսոն քաղաքի երկու կլինիկաներում:

Ներկայացված մեղադրանքները հերքող 47-ամյա Պեշյեն մինչ դատավարության մեկնարկն ազատ է արձակվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ վիրահատություններից մեկի ժամանակ չորսամյա տղան նշագեղձերի հեռացման վիրահատության ժամանակ երկու անգամ սրտի կանգ է ունեցել. նրան փրկել է Պեշյեն:

Այս թեմայով
am