Կառավարման համակարգում «փշերի» վրա են անգամ բարձրաստիճան պաշտոնյաները

«Կառավարման համակարգում «փշերի» վրա են ոչ միայն նրանք, ում օպտիմիզացիայի արդյունքում գործազրկություն է սպասվում, այլև նրանք, ովքեր 100 տոկոսով վստահ են, որ շարունակելու են աշխատել։

«Ընդհանուր առմամբ, բրոունյան շարժում հիշեցնող կառավարությունում ու նախարարություններում վերջին շրջանում միակ գործիքակազմը, որ անխափան աշխատում է, այսպես ասած՝ «ցիրկուլյար» համակարգն է. մեր էլեկտրոնային քարտերը ֆիքսում են՝ քանի րոպե ուշ եկանք, քանի րոպե շուտ գնացինք, որքան ուշացանք ընդմիջումից և այլն։ Վերածվել ենք ուրույն գետոների, պետք է ամեն վայրկյանի համար պատասխան տանք, որովհետև ամսվա վերջում այդ ուշացման րոպեները գումարվում են իրար, աշխատավարձից են հանում. մարդ իրեն էնքան փոքրացած է զգում, չգիտես՝ գնա՞ս, թե մնաս համակարգում»,- ասաց բավականին բարձրաստիճան պաշտոնյան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am