Հայաստանն այսօր թերապիա անցնող պացիենտ է.Թեհմինա Վարդանյան

 Meganews.am«Բլից » հարցերին  պատասխանել է  «Լույս» խմբակցության  ավագանու անդամ Թեհմինա  Վարդանյանը:

-Երբ առավոտյան բացեցիք աչքերը...

-Մաաաաաա՞մ

-Սո՞ւրճ, թե՞թեյ... 

- Դառը սև սուրճ՝մեծբաժակով

-Օրը սկսում եք ժամը

- Հիմնականում 7:30- 8:00

- Իր, որը միշտ Ձեզ հետ է:

- Հեռախոս

Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի:

- Ինձ վստահված գաղտնիքի

- Արտահայտությունորն անում եք շատ հաճախ:

- Սիրում եմ

 -Մի բանոր երբեք չեք անի:

-Չեմ դավաճանի սկզբունքներս

-Ինչի՞ց եք վախենում:

-Հարազատի կորստից, երկրաշարժից և էլեկտրականությունից

Թեմաորի շուրջ անդադար կխոսեք:

- Երևան

Մարդով գիտի ձեր բոլոր գաղտնիքները

-Մորաքրոջս աղջիկը

-Երևանում որտեղ եք սիրում հանգստանալ

- Ժամանակ չունենալու պատճառով հիմնականում տանն եմ հանգստանում, եթե ժամանակս ներում է՝որևէ հաճելի սրճարանում

-Ե՞րբ եք վերջին անգամ բարկացել

- Հանգամանքների բերումով, վերջերս հաճախ

-Ճակատագիր կա՞թե՞ ամեն բան մեր ձեռքերում է

- Միանշանակ մեր ձեռքերում է

-Սի՞րտթե՞ ուղեղ

- Ռոմանտիկ չեմ, ուղեղ

- Սերը...

- Մի տաք զգացմունք է, որն իմ կյանքում ամեն վայրկյան առկա է, լինի դա ընտանիքի հանդեպ, հայրենիքի, աշխատանքի, առարկայի, թե անձի

-Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ

-Հասկացա, որ պետք է ծառայեմ հայրենիքիս, ինչը և սիրով անում եմ

-Հայաստանն այսօր.... 

- Թերապիա անցնող պացիենտ է, ում լիարժեք կազդուրման համար յուրաքանչյուրս պետք է ջանք ու եռանդ չխնայենք

- Հայրենիքը...

-Իմ մեծ ընտանիքն է

-Երազում եք....

- Ներքին և արտաքին խաղաղության մասին

- Կինը/տղամարդը.... 

- Հավասար են

- Աշխատասիրությամբ... 

-Ամեն ինչի կարելի է հասնել

- Ոստիկանը...

-Անվտանգության երաշխավորն է 

-Եթե լինեիք ՀՀ վարչապետը կամ նախագահըի՞նչ կփոխեիք մեր երկրում:

- Մտքերը շատ են, համակարգային

-Ինչպիսի՞ն է  ԹեհմինաՎարդանյանը  տանըև Թեհմինա Վարդանյանը քաղաքականության մեջ: Կա՞ն արդյոք տարբերություններ........

- Տանն ավելի ներողամիտ եմ,քաղաքականության մեջ՝սկզբունքային։

- Ո՞րն է Ձեր՝ դեռևս անկատար մնացած երազանքը:

- Չեմ սիրում դեռևս անկատար բաներից խոսել։

Հաջողության հարցում ի՞նչն է ավելի առանցքային՝գիտելիքնե՞րըթե՞ անձնական որակները..

 - Զուգակցվում են

-Եթե Հայաստանում լրագրողներ չլինեին....

- Դժվարանում եմ պատկերացնել, գորշ կլիներ

- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք....

-Հիմնականումշատ արագ ինձ հանում եմ հուսահատությունից

- Կյանքում երբեք չեք ների...

- Փորձում եմ ցանկացած պարագայում ներողամիտ լինել

- Ձեր ամենամեծ հիասթափությունը...

- Չեմ հիասթափվում, պարզապես տեսակետ եմ փոխում

-Եթե իմանաք, որ Ձեր կյանքի վերջին օրնեք ապրում

-Կանցկացնեմ ընտանիքիս հետ

- Մի բառով բնորոշեք Ձեզ

- Պայքարող

-Երջանկության՝Ձեր բանաձևը...

-Չչարանալ, պարզապես ապրել՝սիրելով կյանքը

-Այս պահին կուզենայիք...

- Վերադառնալ մանկություն

-Եվ վերջում...

- Դեռ ամեն ինչ առջևում է:

 

 Հեղինակ՝ Մարգարիտա  Դավթյան 

 

 

 

Այս թեմայով
am