Արմավիրի դպրոցներից մեկի տնօրենը ստիպում է ծնողներին ստորագրել դիմումի տակ, որով իբր թե դեմ են նրան աշ­խատանքից ազատելուն

«Ժամանակ» թերթը գրում է․ «Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանը, չբավարարվելով ի պաշտ­պանություն իրեն ստիպողա­կան հանրահավաք կազմա­կերպելով, հիմա էլ ծնողնե­րին ստիպում է ստորագրել մի դիմումի տակ, որով ծնող­ները իբր թե իրենց աջակ­ցությունն են հայտնում Իվանյանին և դեմ են նրան աշ­խատանքից ազատելուն:

Իվանյանը ավարտական դասարանի աշակերտների ծնողներին խոստանում է, որ իրեն աջակցելու դիմաց, ինքն էլ կօգնի, որ նրանց Երե­խաները ավարտական քննությունների ժամանակ բարձր գնահատականներ ստանան»:

Այս թեմայով
am