Արայիկ Հարությունյանի շնորհավորանքը Բերձոր քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Բերձոր քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ, որով Արցախը մեկընդմիշտ միացավ Մայր Հայաստանին՝ իրականացնելով մեր ժողովրդի այդքան սպասված երազանքը:

Պետք է խոստովանեմ, որ այս օրն ինձ համար առանձնահատուկ խորհուրդ ունի, քանի որ ունեցանք վերամիավորված հայրենիք, և կրկին այն երջանիկներից եմ, որ այդ գործում իր համեստ լուման ներդրեց: Բերձորի ազատագրման գործողության ժամանակ վեցերորդ վաշտի կազմում մենք առաջինը մտանք քաղաք, և Շուշիի ազատագրումից հետո այդտեղ մեր վերապրածը բոլորովին այլ զգացողություն էր… Ընդամենը ամիսներ առաջ, երբ մեր մարտական ընկերներից մեկը ասում էր՝ Աղավնո գետից ձուկ ենք ուտելու, իսկ Գորիսում խմելու ենք գարեջուր, հումորով էինք վերաբերում, բայց արի ու տես, որ «Միացումն» այլևս իրականություն էր:

Երբ հաջողությամբ ավարտեցինք մարտական առաջադրանքը, որոշեցինք «հումորն» ամբողջացնել և վաշտի տղաներով մեկնեցինք Գորիս՝ գարեջրի գործարան, որտեղ արտադրվող գարեջուրը այն ժամանակ մեծ համաբավ ուներ: Այնտեղ էլ հանդիպեցինք մի խումբ լրագրողների, որոնց հարցադրումների արդյունքում հետագայում թերթերից մեկում գտա այս հոդվածը, որը սիրով կներակայացնեմ ձեր ուշադրությանը:

Օրվա խորհրդի առթիվ կրկին շնորհավորում եմ Հայրենիքում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին: Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, և ոչ ոք այդ միասնականությունը մասնատելու իրավունք չունի։

 

Այս թեմայով
am