Փաշինյանը՝ Քոչարյանի հարցով Բակո Սահակյանի երաշխավորության մասին

Տեղյակ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն, մտադիր չեմ միջամտել այդ հարցին: Այս մասին այսօր Ռուսաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան։ Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նշել է վարչապետը։

Փաշինյանի համոզմամբ, Ղարաբաղում ինքը հնարավոր է ավելի շատ աջակցություն է վայելում, քան՝ Հայաստանում:

Այս թեմայով
am