ԳԹԿ-ի տվյալներով՝ 25 տոկոսը կտրվում է մայրենիից, 35 տոկոսը` մաթեմատիկայից. Բախշյան

Մայրենի լեզվի 9-րդ դասարանի քննությունը կլինի կենտրոնացված: Դա ինչի՞ համար է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց հաղորդավար Արամ Աբրահամյանը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին:

«Գիտելիքների թեսթավորման կենտրոնն ամեն տարի հոկտեմբերին արտաքին գնահատում է անում դպրոցներում՝ 10-րդ դասարաններում: Այսինքն՝ այն երեխաները, որոնք հունիսին ավարտում են, 95 տոկոս և ավելի բարձր գնահատական են ստանում, հոկտեմբերին գալիս են, ԳԹԿ-ի տվյալներով՝ 25 տոկոսը կտրվում է մայրենիից, 35 տոկոսը` մաթեմատիկայից: Այսինքն՝ դպրոցում ֆիկտիվ գնահատակններ են դրվում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ սրան զուգահեռ մի խնդիր կա:

«Հեռավոր գյուղերից աշակերտներին բերում ենք, Երևանի կենտրոնի երեխայի հետ նույն թեստն է տրվում: Սա արդար չէ, հետևաբար պետք է հզորացվեն բոլոր դպրոցները: Այս քայլերն արվում են նրա համար, որպեսզի բոլոր դպրոցների նկատմամբ վստահություն ունենա հասարակությունը»,- ասաց Բախշյանը:

Այս թեմայով
am