«Մանկական Եվրատեսիլ»-ի մեր մասնակցին պարային ֆլեշ մոբով աջակցություն են հայտնել հարազատ դպրոցի աշակերտները.

«Մանկական Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթին ընդառաջ, այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 միջնակարգ դպրոցի շուրջ 150 աշակերտների մասնակցությամբ կայացել է «Բարությունն ուժ է» խորագրով պարային ֆլեշ մոբ:

Ֆլեշ մոբի մասնակիցները պարել են «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Միքայել Գրիգորյանի (Միշա) «Բումերանգ» երգի ներքո՝ իրնեց աջակցությունը հայտնելով նրա հաղթանակին:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի փոխտնօրեն Մարինա Գրիգորյանն ասել է, որ հպարտ են, քանի որ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցչն իրենց դպրոցի 4-րդ դասարանի աշակերտն է:

«Այս ֆլեշ մոբով ցանկանում ենք ոգևորել Միշային:

 Հաջողություններ ենք մաղթում նրան և ուզում ենք ևս մեկ անգամ ասել, որ հաղթական տրամադրությամբ նրա կողքին ենք»,- ասել է Մ. Գրիգորյանը և ավելացրել, որ Միշան խելացի, աշխատասեր, պարտաճանաչ աշակերտ է: Նշենք, որ 9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ:

Միշան 2016 թվականին մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: «Մանկական Եվրատեսիլ-2017»-ը այս տարի կանցկացվի նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Մրցույթն կանցկացվի 15-րդ անգամ՝ «Շողա պայծառ» («Shine Bright») նշանաբանի ներքո:

Բացի Հայաստանից կմասնակցի ևս 15 երկրի ներկայացուցիչ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան:

 Հավելենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսվում է այսօր՝ նոյեմբերի 24-ին, www.junioreurovision.tv կայքում

Այս թեմայով
am