Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18–ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը տևեց մոտ 10 ժամ: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին ժամը 16:00–ին։ Դատավորը թույլ չտվեց Քոչարյանին ու նրա պաշտպաններին դիրքորոշում հայտնել գլխավոր դատախազի ելույթից հետո, ինչը հարուցեց վերջիններիս դժգոհությունը:

Այս թեմայով
am