Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին

Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին: Գերագույն Ռադայում այս որոշմանն աջակցել է 315 պատգամավոր:

Անձամբ Զելենսկին ուզում էր, որ երդմնակալության օրը լինի մայիսի 19-ին, եւ պնդում էր, որ ներկայիս իշխանությունները փորձում են հետաձգել իր երդմնակալության օրը, որպեսզի զրկեն իրեն օրենքով թույլատրվող ժամկետներում խորհրդարանը լուծարելու իրավունքից: Բայց քանի որ այդ օրն Ուկարինայում նշում են քաղաքական հալածանքներին զոհ դարձածների հիշատակի օրը, խոհրդարանականների մեծամասնությունը մերժել է այդ տարբերակը:

Ուկրաինայից մեկ այլ ուշագրավ տեղեկություն էլ է ստացվել: Երկիր է վերադարձել ամենահարուստ եւ ամենազդեցիկ ուկրաինացի գործարարներից մեկը՝ Իգոր Կոլոմոյսկին: Նա ասել է, որ դեռ չգիտի ինչով է առաջին հերթին զբաղվելու իր հայրենիքում:

Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոյի ղեկավարման տարիներին Ուկրաինայի կառավարությունն ազգայնացրել էր երկրի խոշորագույն մասնավոր բանկը՝ «Պրիվատբանկը», որի գլխավոր բաժնետերը Կոլոմոյսկին էր: 2017թ. գործարարը վերջնականապես լքել էր երկիրը՝ նախ բնակություն հաստատելով Շվեյցարիայում, ապա՝ Իսրայելում: Պորոշենկոն նախընտրական քարոզարշավի շրջանում առիթը բաց չէր թողնում՝ Զելենսկուն անվանելու «Կոլոմոյսկու խամաճիկ»:

Այս թեմայով
am