Ալեն Դելոնին մեղադրել են ռասիզմի ու հոմոֆոբիայի մեջ

Հայտնի դերասան Ալեն Դելոնը սկանդալի կիզակետում է հայտնվել: Այս մասին հայտնում է RT-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սկանդալը կապվում է Կաննի կինոփառատոնի ընթացքում դերասանի կողմից արված արտահայտությունների հետ, որից հետո նրան մեղադրել են գենդերային խտրականության, հոմոֆոբիայի ու ռասիզմի մեջ:

Հաղորդվում է, որ փառատոնի շրջանակում իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ նույնասեռականներին չպետք է թույլ տալ երեխաներ որդեգրել: Բացի դրանից՝ դերասանը նաև կարծիք էր հայտնել, որ «կանայք շատ են առաջ անցել տղամարդկանցից՝ հավասար իրավունքներ պահանջելով»:

Ամերիկյան «Կանայք և Հոլիվուդ» կազմակերպության անդամները Կաննի կինոփառատոնի ղեկավարությունից պահանջել են դերասանին զրկել «Ոսկե արմավենուց» իր հայտարարությունների համար: Փառատոնի ղեկավարներն էլ հրաժարվել են անել դա՝ հայտարարելով, որ դերասանին խաղաղության Նոբելյան մրցանակ չի տրվել, այլ տրվել է մրցանակ իր դերասանական տաղանդի համար:

Այս թեմայով
am