Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մեղադրական եզրակացությունը չի հաստատվել. Տիգրան Աթանեսյան

Երևան քաղաքի դատախազությունը արդեն երկրորդ անգամ չի հաստատել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով քննիչի կազմած մեղադրական եզրակացությունը և այն վերադարձրել է քննիչին:
Չգիտեմ, թե ինչ հիմնավորմամբ է դա արվել, կարող է լրացուցիչ նախաքննություն կատարելու համար, կամ էլ առաջադրված մեղադրանքները փոփոխելու համար, սակայն արդեն իսկ բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ սա քրեական գործ չէ, այլ <համացանցային ավանտյուրա>, որն իրականացվել է որոշ իրավապահների կողմից չգիտեմ ում հաճոյանալու համար:
Եթե ի վերջո մի օր մեղադրական եզրակացությունը հաստատվի, ապա դռնբաց դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք կարող է համոզվել այս քրեական գործի կատարյալ անհեթեթության մեջ:

Այս թեմայով
am