Հայտնի է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդը

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշը դարձել է «Ռեալ Մադրիդը»: Այդ մասին հայտնում է Brand Finance-ը:

Ակումբի արժեքը ավելացել է 27 տոկոսով և կազմում է 1,646 միլիարդ եվրո: Այս ցուցանիշով «Ռեալ Մադրիդը» շրջանցում է նաև «Մանչեսթեր Յունայթեդին», որի արժեքը նվազել է 5.8% -ով՝ դառնալով 1.472 մլրդ եվրո:

Վարկանշային աղյուսակում լավագույն 50-յակի մեջ տեղ է գտել նաև ռուսական «Զենիթ»-ը: Ռուսաստանի չեմպիոնն իր դիրքը բարելավել է՝ 49-րդ հորիզոնականից հայտնվելով 46-րդ հորիզոնականում:

 

Այս թեմայով
am