Ձեզ թվում է՝ ՊԵԿ-ը գիտակցաբար կարող է մարդկանց ուղղորդել կոնկրետ ընկերությո՞ւն․ Անանյան

ՊԵԿ-ը որևէ մեկին չի ուղղորդում նոր սերնդի ՀԴՄ սարքերի սպասարկումն իրականացնել որևէ կոնկրետ ընկերությունում։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Քանի որ այդպիսի հրապարակում արել է լրատվամիջոցներից մեկը, պաշտոնյան խնդրեց այդ տեղեկատվությունը փոխանցել իրենց՝ ստուգման համար։

«Եվ եթե պարզվի, որ այդպիսի ուղղորդում կա, ուղղորդողները խիտս կպատժվեն, որովհետև ոչ մեկ որևէ ուղղորդելու որևէ իրավասություն չունի։ Մենք դաշտը ազատականացրել ենք հենց էդ պատճառով, որ ուղղորդում չլինի։ Ձեզ թվում է, որ, օրինակ, ՊԵԿ-ը գիտակցաբար կարող է ուղղորդել ինչ-որ անձի՞»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Լրագրողի պարզաբանող հարցին՝ այսինքն՝ ՊԵԿ նախագահը հերքո՞ւմ է դա, Անանյանը պատասխանեց՝ այո։

Այս թեմայով
am