Բնակարանները թանկացել են քաղաքական փոփոխություններից առաջացած սպասումների պատճառով. կա ևս 2 գործոն

Բնակարանները 1 տարվա ընթացքում թանկացել են գրեթե 10 տոկոսով, ու Կադաստրի պետական կոմիտեում դրա երեք պատճառ են տեսնում։ Կառավարության նիստից հետո ShantNews.am-ի հարցին պատասխանելիս այդ գործոնները ներկայացրեց կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

«Բնականաբար, առաջնայինը և ամենաշոշափելին նախորդ տարվա քաղաքական փոփոխություններն են, որոնք հանրության շրջանում և նաև բիզնեսի շրջանում սպասումներ են առաջացրել, ինչը, բնականաբար, ազդել է պահանջարկի վրա»,- ասաց Պետրոսյանը։

Երկրորդը, ըստ Պետրոսյանի, հիփոթեքային շուկայի ակտիվացումն ու տոկոսների իջեցումն են։ Իսկ երրորդը, ըստ պաշտոնյայի խոսքերի, կոռուպցիոն սխեմաների վերացման արդյունքում շինարարական գործունեության հեշտացումն է ու նոր ընկերությունների մուտքը շուկա։

Կանխատեսումներ, ըստ կոմիտեի ղեկավարի, իրենք չեն կարողանում անել, բայց ինքը կարծում է, որ շարժը լինելու է դրական ուղղությամբ՝ գներն աճելու են։

Այս թեմայով
am