Արարատ Միրզոյանի մոտ անվտանգության լրացուցիչ ռենտգեն սարք չի դրվելու․ ԱԺ աշխատակազմի ղեկավար

Ազգային ժողովին կառավարությունն այսօր գումար հատկացրեց անվտանգության հավելյալ սարքավորումներ գնելու համար։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, սակայն, հերթեց այն տեղեկությունները, թե ռենտգեն սարքերից մեկը դրվելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակի մոտ։ Գալստյանն ասաց, որ սարքերը դրվում են հանրության համար Ազգային ժողովն ավելի բաց սարքելու համար։

Երբ Գալստյանին ասաց, որ սարքերից մեկը հենց կառավարության որոշման համաձայն տեղադրվելու է Միրզոյանի աշխատասենյակի մոտ, պաշտոնյան ասաց, որ խոսքը կամարաձև ստուգող սարքի մասին է, իսկ ռենտգեն սարքերը դրվելու են այլ տեղերում։

Գալստյանը պարզաբանեց, որ իրենց ունեցած սարքերը բավական հին են և անհրաժեշտ է փոխել դրանք նորերով, քանի որ հներն այնքան հին են, որ հաճախ են շարքից դուրս գալիս ու այլևս սպասարկման ենթակա չեն, քանի որ նույնիսկ դրանց պահեստամասեր չեն արտադրվում։

Այս թեմայով
am