Մասսայական կրճատումներ չկան և դեռևս չեն պլանավորվում․ Ավինյանը՝ կառավարության կրճատման մասին

Նախարարությունների կրճատումը քաղծառայության համակարգի ռեֆորմի առաջին փուլն է․ այդ ռեֆորմը մի քանի փուլ է ենթադրում, որոնց արդյունքում աշխատանքում լինելու են օպտիմալացումներ։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա դժվարացավ ասել, թե այս փուլում քանի մարդ կազատվի աշխատանքից։

«Որպես այդպիսին` դեռևս փաստացի կրճատումներ, նամանավանդ՝ մասսայական, չկան և առաջին փուլում չեն պլանավորվում», – ասաց Ավինյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ առաջին փուլում խոսքը մի քանի նախարարի և մի քանի փոխնախարարի կրճատման մասին է։ Նա ասաց, որ որոշ ծրագրեր են նախատեսում իրականացնել այն մարդկանց համար, ովքեր կրճատվելու են, որպեսզի այդ մարդիկ կարողանան աշխատանքի անցնել մասնավոր հատվածում, քանի որ դա նրանց համար էլ կարող է օգտակար լինել։

Այս թեմայով
am