Ռոբերտ Քոչարյանի գործով նիստն անցկացվում է անորակ ձայնով

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են հիմնավորումներ, ըստ որոնց` կալանավորումը որպես խափանման միջոց այս փուլում չպետք է կիրառվի: Հիմնավորումները ներկայացում է Արամ Օրբելյանը, սակայն, դատարանի ապակեպատ դահլիճում ձայնի խնդիր կա:Ապակիներից այն կողմ նստած քաղաքացիներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարողանում հետևել դատավարության ընթացքին, ինչի պատճառով արդեն մոտ 20 րոպե է, չի հաջողվում նիստն անցկացնել:

Ներսում տեղադրված բարձրախոսներից հնչող ձայնը վատորակ է, և ամբողջական ասելիքը չի հասկացվում:

 

Այս թեմայով
am