Ո՞վ կտեղադրի ԱԺ-ի պատուհանները. մրցույթ է հայտարարված

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն  իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԱԺ-ն վարչական շենքերում նախաձեռնում է հին մասնաշենքի պատուհանների և ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքներ.«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն անչափ կարևորելով բյուջետային միջոցների կորուստների նվազեցումը և էներգախնայողության մակարդակի բարձրացումը վարչական շենքերում` նախաձեռնում է հին մասնաշենքի պատուհանների և ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքներ։

Պատուհանները և ջեռուցման համակարգն արդեն բազմամյա շահագործման արդյունքում խիստ մաշված են և իրենց ֆունկցիան իրականացնում են մասնակիորեն` առաջացնելով էներգիայի էական կորուստներ։

Ըստ այդմ, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմը գնումների օրենքի համաձայն` հայտարարում է պատուհանների և ջեռուցման համակարգերի նախագծման և նախահաշիվների պատրաստման մրցույթ։ Առաջարկում ենք բոլոր շահագրգիռ պրոֆեսիոնալ կազմակերպություններին մասնակցել մրցույթին, որի վերաբերյալ տվյալները կարող էք գտնել հետևյալ հղումներով»:

 

Այս թեմայով
am