Զիդանը տրանսֆերի կհանի 13 ֆուտբոլիստի

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 13 ֆուտբոլիստ վաճառել։ Նա նրանց չի տեսնում առաջիկա մրցաշրջանի համար կազմած իր ծրագրում։ «Ռեալ»-ից, ամենայն հավանականությամբ, կհեռանան Քեյլոր Նավասը, Սերխիո Ռեգիլոնը, Խեսուս Վալյեխոն, Թեո Էռնանդեսը, Դանի Սեբալյոսը, Խամես Ռոդրիգեսը, Մարտին Էդեգորը, Մարկոս Լյորենտեն, Մաթեո Կովաչիչը, Օսկար Ռոդրիգեսը, Գարեթ Բեյլը, Բորխա Մայորալը, Ռաուլ Դե Թոմասը։

Այս թեմայով
am