Երբ Արցախի նախագահների անելիքների մասին խոսում է Դոն Պիպոյի մանկլավիկը

Քոչարյանի դատավարությունը Հայաստանում ջրի երես է բերում լիքը մարազմատիկ երևույթներ: Այդ երևույթներից մեկն այն է, որ Դոն Պիպոյի մանկլավիկներից մեկը (ըստ օդում կախված լուրերի, նա անգամ որոշ թանկարժեք նվերներ է ստացել իրենից), դատարանի առջև իրեն թույլ է տալիս հայտարարել թե Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն ինչ իրավունք ունեն, ինչ իրավունք չունեն անելու: Խոսքը վերաբերվում է նրան, որ Պիպոյի ստրուկը ասում է թե Սահակյանն ու Ղուկասյանը իրավունք չունեն խառնվելու Հայաստանի ներքին գործերին և իրավունք չունեն միջնորդությամբ հանդես գալու և խնդրել փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Ուզում եմ հասկանալ, էս անթրաշ տղան ընդհանրապես Արցախի տեղը գիտի, նա երբևիցե Արցախում եղել է, նա ընդհանրապես պատկերացում ունի թե ովքեր են Արցախի նախագահները և թե ինչ ավանդ ունեն իրենք այն բանի մեջ, որ նա այսօր առոք-փառոք դատարանի դիմաց կանգնած է և ինքն իրենից գոհ շատ կոնկրետ պատվեր է կատարում, կոնկրետ շրջանակների համար:

Շատ ցավալի է, որ իմ կանխատեսումներն իրականություն են դառնում և Քոչարյանի դեմ դատավարությունը իշխանությունները վերածում են հայաստանցի-ղարաբաղցի կոնֆլիկտի հրահրման համար... Ինչպես հայտնի հռետորը կասեր՝ սթափվեք գժուկներ:

Հասարակությունը և հայ ազգը պառակտելը պատերազմական վիճակում գտնվող երկրի համար ինքնասպանությանը մոտ մի բան է: Վաղը, մյուս օրը, եթե Արցախում նորից պատերազմ սկսվի էս անթրաշ-թրաշամանուկները ասելու են թե դա Արցախի ներքին գործն է եկեք չխառնվենք, Արցախը դե ֆակտո անկախ պետություն է:

Այս ամենի գաղափարական հիմքերը տանում են դեպի Հայաստանում ստի, կեղծիքի, ընտրախախտումների, սահմանադրական կարգի տապալման, քաղաքական սպանությունների, հայ ու ղարաբաղցի տարանջատման կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչպես նաև, սրա հիմքն է հանդիսանում վերջերս Սասուն Միքայելյանի կողմից արված այն հայտարարությունը, որ հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան հաղթանակը Արցախյան գոյամարտում:

Նիկոլից հետո իշխանության եկած ցանկացած ուժ այս գաղափարները պետք է արմատախիլ անի:
 

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս թեմայով
am