Յուղոտ պաշտոններ.մամուլն այսօր

Meganews.am-ը ներկայացնում է մայիսի 15-ի մամուլի ուշագրավ հրապարակումները`

«Երևան սիթիի» դրամարկղերը՝ Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաքի» համար. «Փաստ»

 «Շատերն են նկատել, որ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի խանութների դրամարկղերի մոտ դրված են արկղիկներ, որտեղ մարդիկ կարող են գումար գցել՝ թե՛ մանրադրամներ, թե՛ թղթադրամներ:

Հասկանալի է, որ նման արկղիկները «Երևան սիթիում» պատահական չեն կարող հայտնվել, այսինքն՝ ամեն մի հիմնադրամ չի կարող տեղադրել դրամարկղերի մոտ: Այդպես էլ կա. դրանք «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամինն են, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկինն է՝ Աննա Հակոբյանը:

Լևոնական կադրերին տեղավորում են «յուղոտ» պաշտոնների. Ով է զբաղվում նրանց լոբբինգով. «Իրավունք»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրամանով օրերս ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր նշանակված Դիանա Գալոյանն ամենևին էլ ժ/պ ռեկտորի սրտով չէր: Նա, ըստ տեղեկությունների, ուներ իր թեկնածուն այդ պաշտոնի համար, որի նշանակման հետ կապված անգամ կոնֆլիկտ է ունեցել ԿԳ փոխնախարարներից մեկի հետ:

Մի «չստացված» լուսանկարի պատմություն. Ինչո՞ւ այս կերպ արձագանքեց եվրոպական կողմը. «Փաստ»

«Նախօրեին մեծ աղմուկ հանեց Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակին նվիրված հանդիպումից հրապարակված պաշտոնական լուսանկարը, որը տեղադրված էր ԵՄ պաշտոնական ֆեսյբուքյան էջերից մեկում և որն, ի դեպ, գովազդվում էր: Նկարը հեռացվեց միայն աղմուկից հետո:

Կրկին «յուղոտ պաշտոնի» նշանակում՝ ՊԵԿ-ում. Մաշադյանի մտերիմը՝ Արագածոտնի հարկայինի պետ. «Ժամանակ»

«Հեղափոխությունից հետո և առ այսօր էլ ՊԵԿ-ում աղմկահարույց նշանակումները շարունակվում են։ ՊԵԿ հնաբնակներից Ռաֆիկ Մաշադյանը շարունակում է ապահովել իր մտերիմների, ազգականների ու յուրայինների առաջխաղացումը։

Մերժելու են. Ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին:

Ռուսաստանի իշխանությունները ոչ թե պաշտոնապես մերժելու են Հայաստանի դիմումը, այլ հնարավորինս ձգձգելու են պատասխանը, ինչը հավասարազոր է մերժման»:

Փաշինյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումն անամպ չի անցել. Ամերիկացիները նյարդայնացել են. «Հրապարակ»

«Կառավարության մեր աղբյուրները հաղորդում են, որ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումն անամպ չի անցել: Ամերիկացիներին նյարդայնացրել են վարչապետի վերջին երկու հակաամերիկյան հայտարարությունները և մշտական դժգոհությունը ֆինանսական աջակցություն չցուցաբերելուց:

Այս թեմայով
am