«Սերժ Սարգսյանը հերքել է Արշակ Կարապետյանի ասածը». Հայկ Ալումյան

Ընդմիջումից հետո Քոչարյանի և մյուսների գործով նիստը շարունակվեց՝ կրկին դռնբաց ռեժիմում:

«Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ասում է՝ իմ հիշելով 2008թ. փետրվարի 23-ին Ռ. Քոչարյանը՝ ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների, ուժային կառույցների վարչության պետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Անձնակազմի դուրս գալուց հետո ՊՆ ղեկավար կազմն է ներս մտել, այդ թվում՝ ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը: Քոչարյանի հետ սենյակում էր նաև Սերժ Սարգսյանը»,- այս մասին հանդես եկավ Հայկ Ալումյանը:

Մեղադրող դատախազները կրկին առարկեցին՝ հորդորելով մեջբերումներ չկատարվել:

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն Ալումյանին հորդորեց մեջբերումներ չկատարել՝ ժամանակ խնայելու համար, քանի որ դրանց արդեն ծանոթ է:

«Արշակ Կարապետյանն ասում է, որ խոսք է գնացել Մանվել Գրիգորյանի ու ԵԿՄ-ի մասին, այն, որ նա միացել էր ընդդիմադիր քաղաքական ուժերին, խոսք է գնացել նաև նրանց զինվածության մաիսն, ինչը վտանգ էր ներկայացնում»,- շարունակեց Ալումյանը: Դավիթ Գրիգորյանը կրկին հորդորեց սեղմ ներկայացնել: «Դրանից հետո, որքան հիշում եմ, Քոչարյանն ասաց՝ այսօրվանից, 00 ժամից հայտարարում եմ արտակարգ դրություն: Սերժ Սարգսյանն առաջարկեց զինվորական անձնակազմ ստեղծել՝ Խաչատուրովի գլխավորությամբ: Խորհրդակցությունից հետո սպաների շրջանում դժգոհություն առաջացավ՝ ինչու պետք է ընդգրկվել երևանյան իրադարձություններին: Նախագահ Քոչարյանը մարտի 1-ի երեկոյան հրապարակել է արտակարգ դրության մասին հրամանագիրը, չնայած դրան, նախագահը ԶՈՒ-ին արտակարգ դրություն հայտարարել էր փետրվարի 23-ին: Սա հենց նա էր, ինչի վրա մեղադրողները հղում են անում»,- ասաց Ալումյանը: Վերջինի խոսքով՝

Սերժ Սարգսյանն ուղիղ հերքել է Կարապետյանի ասածը՝ նշելով, որ խորհրդակցության մանրամասները չի հիշում, երկար ժամանակ է անցել. «Խորհրդակցությունը հրավիրել է Քոչարյանը, մասնակցել է ԶՈՒ սպայական կազմը, նպատակն է եղել ԶՈՒ ղեկավար կազմին նախազգուշացնել, որ ցուցարարների ղեկավարները պրոցեսների մեջ են ներգրավում ԶՈՒ սպաներին»:

Ելույթ ունեցավ նաև ՀՀ երկրորդ նախագահը. «Ամեն մի ցուցմունքը 10,20,30 էջից է կազմված, եթե մեջբերումի տակ հասկանում եք մեկ նախադասություն, դրանով չենք կարող արտահայտել ինչ ուզում ենք»:

Այս թեմայով
am