Վլադիմիր Պուտինին ներկայացրել են ռուսական արտադրության Մի-38Տ ուղղաթիռը

Մայիսի 13-ին Կազան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցուցադրել են Մի-38Տ ուղղաթիռը, ինչպես նաև այլ մոդելներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թաթարստանում արտադրված ուղղաթիռային տեխնիկան գրավել է ՌԴ նախագահի ուշադրությունը: Նա բարձրացել է նոր սերնդի ՄԻ-38Տ-ի վրա, ծանոթացել ուղղաթիռի առանձնահատկություններին: Ուղղաթիռը կարող է միանգամից տեղափոխել 40 դեսանտայինի:

Պուտինին ներկայացրել են նաև Տու-214 ինքնաթիռը:

Նշվում է, որ մեկ տարվա ընթացքում այդ գործարանն արտադրել  է ավելի քան 22 հազար անուն ավիացիոն տեխնիկա:

Այս թեմայով
am