«Մարտի 1-ին խոսայիր Բակո, էսօր ինչի՞ ես եկել». Քոչարյանի դեմ պայքարող քաղաքացիներ

«Մարտի 1-ին խոսայիր Բակո, էսօր ինչի՞ ես եկել, Քոչարյանը մեր դեմ ա դուրս եկել, իր պատճառով ենք զոհեր տվել, Բակոն ի՞նչ իրավունք ունի խառնվի: Արցախի դեմ ոչ ոք չի դուրս եկել, ինչի՞ են պառակտում ժողովրդին»,- դիմելով ոստիկաններին՝ ասում էին Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարող քաղաքացիները:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ու ցմահ ազատազրկումը պահանջող ցուցարարներին վրդովվեցրել է հատկապես քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի մուտքը դատարանի շենք:

Քիչ առաջ, Քոչարյանի աջակիցները հայտարարեցին, որ տեղեկացել են, որ Գասպարին դահլիճում չէ: Այս հանգամանքը մի փոքր հանդարտեցրեց աջակիցներին:

Հիշեցնենք,  որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դատարան էին ներկայացրել երաշխավորություն՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցը փոխելու մասին։

Այս թեմայով
am