Ուկրաինան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ և ներկրման մաքսատուրքեր է սահմանել

Ուկրաինայի իշխանությունները մայիսի 15-ին նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ արգելելով որոշ ապրանքատեսակների ներկրումն և նոր մաքսատուրքեր սահմանելով:

Ինչպես նշում է tass.ru-ն, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը՝ ընդգծելով, որ դրանք «հայելային քայլեր են»:

Վարչապետը մանրամասնել է, որ ներկրման արգելքը սահմանվել է այն ապրանքների նկատմամբ, որոնցից Ուկրաինայում արտադրում են և որոնք կարելի է փոխարինել այլընտրանքային մատակարարումներով:

Ինչ վերաբերում է ռուսական արտադրանքի ներկրման համար նոր մաքսատուրքերին, ապա դրանք կգործեն օգոստոսի մեկից:

Այս թեմայով
am