Վարդգես Գասպարին դատարանում է. Քոչարյանի կողմնակիցները սպառնում են՝ «եթե 10 րոպեից դուրս չգա, կներխուժեն ներս»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ու ցմահ ազատազրկումը պահանջող ցուցարարները փոխադարձ մեղադրանքներ և վիրավորանքներ են հնչեցնում: Առաջինների ձեռքին ցուցապաստառներ են, որոնք «Հաղթանակ և ազատություն» են վանկարկում, մյուսները՝ «Քոչարյան մարդասպան», «Քոչարյան հանցագործ»:

Ոստիկանների ուղեկցությամբ քիչ առաջ դատարան մուտք գործեց Վարդգես Գասպարին. ինչը վրդովվեցրեց Քոչարյանի կողմնակիցներին. նրանք հայհոյանքներ սկսեցին տեղալ Գասպարիի հասցեին՝ պահանջելով դուրս բերել նրան, հակառակ դեպքում իրենք կներխուժեն ներս: «10 րոպեից եթե Գասպարին դուրս չեկավ, մենք մտնելու ենք ներս»,- հայտարարեցին նրանք:

Ոստիկանները փորձում են հանդարտեցնել կողմերին:

Այս թեմայով
am