Արցախի ԱԺ խոսնակը՝ Քոչարյանի վերաբերյալ Արցախի նախագահների երաշխավորության մասին

Այս հարցով յուրաքանչյուր նոր մեկնաբանություն կարող է հակասությունների առիթ դառնալ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու մասին Արցախի Հանրապետության երկու նախագահների դիմումին՝ ուղղված ՀՀ դատախազին, փոխանցում է Aysor.am-ը:

«Կարծում եմ՝ այն ինչ արդեն ասվել է, այն, ինչ ներկայացվել է, բավարար է հասկանալու համար, որ խոսքը ոչ թե դատավարության վրա որևէ ազդեցություն ունենալու, այլ կալանքը փոխելու հարցին է վերաբերում: Ուզում եմ, որպեսզի դրան վերաբերվենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերային հարաբերությունների արդյունքի», - ասել է Ղուլյանը:

Այս թեմայով
am