«Մի՛ արեք ապօրինի հողազավթում և շինարարություն, պրոբլեմ եք ունենալու և շատ մեծ». Արթուր Մեսչյան

«Մի արեք ապօրինի հողազավթում և շինարարություն, պրոբլեմ եք ունենալու», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Վերջին շրջանում ապօրինի շինարարության ծավալը նվազել է և բավականին շատ։ Իհարկե որոշակի գործունեություն շարունակվում է, բայց առաջվա վիճակը չի այսօր՝ բոլորովին։ Ցանկացած հողազավթում և ցանկացած ապօրինի շինարարություն, թող իմանան շատ լավ, որ, ի վերջո, անպայման կընկնեն դիտակետի տակ և կունենան պրոբլեմ։ Նորից եմ խնդրում մեր բնակիչներին՝ մի՛ արեք ապօրինի շինարարություն, էլ չեմ ասում հողազավթում, մի արեք, որովհետև պրոբլեմ եք ունենալու և մեծ։ Պրոբլեմը նա է, որ գալու եք ձեր ձեռքով քանդեք, ինչի՞ համար, մի՛ արեք էդպիսի բան, դիմեք մեզ, եթե հնարավոր է, օրինական ճանապարհով մենք թույլատրությունները կտանք, գնացեք ձեր շինարարությունն արեք», - ասաց Մեսչյանը։

Այս թեմայով
am