Ուղիղ եթերում հայ պատանուն իսլամացրած հաղորդավարին դատի են տալու

Թուրքիայի Մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունը (İHD) հայտարարել է, որ մայիսի 11-ին հեռուստահաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն կրոնափոխ արած իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց են ներկայացնելու։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Երեխայի մայրը զանգահարել է Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին և հայտնել, որ ինքը համաձայնություն չի տվել, և այդ ամենը տեղի է ունեցել իր չիմացությամբ: Մինչդեռ հաղորդավարը նշել էր, որ ստացել է Արթուրի ծնողների համաձայնությունը:

Կարո Փայլանը հայտարարել է Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին և հավելել, որ հայտարարության տեքստը կտրամադրի նաև լրատվամիջոցներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Արթուրի և նրա մոր հետ, ովքեր պարզաբանումներ ու մանրամասներ են ներկայացրել:

Այս թեմայով
am