Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ներկայացնում է կալանքից ազատելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նախնական դատական նիստը:

Պաշտպանական կողմը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունն է ներկայացնում:

«Ես կանդրադառնամ մեղադրանքի յուրաքանչյուր դրվագի հետ կապված հիմնավոր կասկածի հարցին և կներկայացնեմ, որ անգամ առանց քրեական գործի ողջ նյութերը մանրակրկիտ ուսումնասիրելու, արդեն իսկ եղած տվյալներով ակնհայտ է, որ բացակայում է հիմնավորված կասկածն առ այն, որ պրն. Քոչարյանը կատարել է 300.1 հոդվածով նախատեսվածը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նա դրվագ առ դրվագ անդրադարձել է մեղադրանքին:

Այս թեմայով
am