Օսիպյանը մեկնում է Հաագա՝ Եվրապոլի գործադիր տնօրենի հրավերով. Օրակարգը հայտնի է

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-17-ը կայցելի Նիդերլանդների Թագավորություն։ Հաագայում ՀՀ ՀՀ ոստիկանության պետը հանդիպումներ կունենա Եվրապոլի ղեկավար Քեթրին դը Բոլի, Եվրոջասթի նախագահ Լադիսլավ Համրանի հետ։

Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակության հանդիպումը Նիդերլանդների ազգային ոստիկանության ղեկավարության, ինչպես և Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարարության Եվրոպական համագործակցության հարցերով գլխավոր տնօրենի հետ։

Այս թեմայով
am