Եթե նայենք աստիճանական կարգով, նաև մենք ենք շատ տուժել. Լևոն Քոչարյան

«Շատ ցավում եմ զոհերի համար, բայց ինձ թվում է` զոհերի ընտանիքներից, տուժածներից հետո աստիճանական կարգով, եթե նայենք, նաև մենք ենք շատ տուժել: Բոլորն էլ գիտեն, թե ոնց է 10 տարի էս ամենը կապվում մեր ընտանիքի հետ»,- մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը մասնակցելու նպատակով դատարան եկած Լևոն Քոչարյանը, երբ լրագրողները հարցրին Մարտի 1-ի 10 զոհերի մասին:

Ավելի վաղ հայտնել էինք՝  այսօր շարունակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը:

Առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանին կողմ և դեմ ակցիաների մասնակիցները:

Այս թեմայով
am