Ինչ է մատուցվել Պուտին-Պոմպեո հանդիպման ժամանակ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Սոչիում կայացած բանակցությունների ժամանակ մատուցվել է վարունգից պատրաստված սառն ապուր և օղի, հայտնում է rbc.ru-ն:

Բանակցությունները կայացել են Պուտինի «Բոչարով ռուչեյ» նստավայրում: Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևել է 1,5 ժամ:

Բանակցությունների մեկնարկից առաջ ՌԴ ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերականգնմանը: Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան իր կողմից այդպիսի պատրաստակամություն ունի:

Աղբյուրը հիշեցնում է, որ Պոմպեոն որպես պետքարտուղար մայիսի 14-ին իր առաջին այցն է կատարել Ռուսաստան:

Նախքան Պուտինի հետ հանդիպումը նա բանակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Այս թեմայով
am