Սերժ Սարգսյանը դատի կտա՞ Նիկոլ Փաշինյանին…

Լրացել է մեկ տարին, ինչ երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն, որը  վարչապետ  Նիկոլ Փաշինյանը սիրում է անվանել թավշյա, ոչ բռնի, սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն: Հասարակությունն էլ  սկսզբում  հակված էր այդպես անվանել տեղի ունեցածը, սակայն գնալով պակասում է այդպես մտածողների թիվը: Ու, քանի որ գնալով հասարակության մեջ պակասում է սերը, բացակայում է հանդուրժողականությունը սեւերի ու սպիտակների մեջ, թավիշն էլ ընդհանրապես չի երեւում , շատերն արդեն սկսեցին տեղի ունեցածը համարել իշխանափոխություն կամ իշխանության հանձնում Սերժ Սարգսյանից Նիկոլ ՓաշինյանինՀամաժողովրդական շարժումը ուներ մեկ գլխավոր կարգախոս՝«Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»:

Իսկ շարժման առաջնորդ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական գործունեության մեջ միշտ աչքի է ընկել գործող իշխանություններին՝ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին սուր քննադատելով,  նրանց բոլոր մեղքերը ջրի երես հանելով ու հասարակությանը դրանց մասին լուսաբանելով: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին քննադատելիս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քարը քարի վրա չէր թողնում, եւ լսողը համոզվում էր, որ մեր երկիրը ղեկավարում է ամենավերջին հանցագործը: 2014թ-ին Փաշինյանը  ԱԺ-ում հանդես եկավ Սերժ Սարգսյանին  պաշտոնանկ անելու նախագծով: Նախաձեռնության տակ ստորագրեցին ընդամենը երեք պատգամավոր՝ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Թեեւ, ի սկզբանե պարզ էր, որ նախաձեռնությունը ձախողվելու էր, քանի որ ԱԺ-ում գերակշռող թիվ էին կազմում իշխանական՝ ՀՀԿ-ական պատգամավորները:

 Ինչեւէ, Փաշինյանը նախաձեռնեց եւ հանդես եկավ իր նախաձեռնությունը հիմնավորող հայտարարություններով: Դա առիթ հանդիսացավ եւս մեկ անգամ բարձաձայնելու Փաշինյանի արձանագրած՝ Սերժ  Սարգսյանի ապօրինությունների մասին: Սարգսյանին պաշտոնանկանելու նախագծի մեջ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր Սահմանադրական կարգը խախտելու մեջԴա կապված էր 2015 թ-ի ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ելույթով. « Այդ ելույթում Սերժ Սարգսյանը ցույց է տվել ՀՀՔՕ 308-րդ հոդվածի հատկանիշներին համապատասխանող արարք՝իր պաշտոնական լիազորություննեը ծառայեցրել է խմբային շահերին եւ անգործություն է դրսեւորել: Այսինքն երբ Ծառուկյանի գործունեությունը տեղավորվում է նրա քաղաքական պլաններում, ապա նա կարողէ աճեցնել: Եթե ոչ, ապա Սերժ Սարգսյանը խախտում է Սահմանադրությունը՝խտրական մոտեցում ցուցաբերելով ԲՀԿ առաջնորդի նկատմամբ»:

Նիկոլ Փաշինյանն իր նախագծում  ներկայացրել է նաեւ« պետական դավաճանության մեկ դեպք, ութ հանցագործություն՝պաշտոնական դիրքի չարաշահում»:

Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր նաեւ պաշտոնական դիրքը չարաշահելու եւ Մարտի 1-ի գործով Փորձագետների փաստահավաք խմբի գործունեությունը  ապօրինի կերպով դադարեցնելու, լուծարելու մասին որոշում կայացնելու մեջ:

ՓաշինյանըՍերժ Սարգսյանին մեղադրում էր պետական դավաճանության մեջ. «Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնողՍերժ ԱզատիՍարգսյանը թույլ է տվել պետական դավաճանություն, այն է՝օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց է տվել օգնություն, ինչն արտահայտվել է հետևյալում: 2010 թվականի փետրվարի 2-ին Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին » արձանագրություն »:

Փաշինյանը հայտարարում էր, որ մարտի մեկյան սպանդի իրականացման համար պատասխանատու են Սերժ Սարգսյանն ու Քոբերտ Քոչարյանը:

Փաշինյանը վարչապետ ընտրվելուց առաջ Սարգսյանին մեղադրում էր խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, հավաստիացնելով, թե ինքը հարցրել է գործարարներին եւ նրանք ասել են, որ ճամպրուկներով փողեր են տարել Բաղրամյան 26:

 Արդեն մեկ տարի է, ինչ նման հայատարություններ անող ընդդիմադիր գործիչը արդեն երկրի ղեկավարն է: Եվ, քանի որ նա խոստանում էր ՀՀ հպարտ քաղաքացիներին, որ բոլոր հանցագործները պաժվելու ենի սկզբանե թվում էր, թե նրա առաջին գործը պետք է լիներ իր բնորոշմամբ՝ կաշառակեր, պետական դավաճան, երկրի սահմանադրական կարգը խախտող, մարտիմեկյան սպանդի մեղավոր Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելը: Մինչդեռ Սերժ Սարգսյանը մինչ օրս ոչ միայն ազատության մեջ է, այլեւ պարզվում է , որ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու իրավական հիմքեր, փաստորեն, չկանՖեյսբուքյան ասուլիսի  ժամանակ օգտատերերից մեկը հարց էր ուղղել Փաշինյանին. «Եթե Սերժ Սարգսյանը մինչեւ հիմա որեւէ հանցագործության մեջ չի մեղադրվել, հանցագործ չէ, այդ դեպքում ինչի՞ համար և է ում դեմ էր հեղափոխությունը»: Փաշինյանը նախ փորձեց իրեն բնորոշ մանիպուլիացիայի միջոցով շեղվել հարցից եւ հիշեցրեց, որ արդեն իսկ կան հարուցված տասնյակ քրեական գործեր բարձրաստիճան նախկին պաշտոնյաների նկատմամբ:

«Այսօր ձերբակալված են ՄանվելԳրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը, հետախուզում է հայտարարվել Միհրան Պողոսյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ»: Այնուհետեւ ավելի մոտեցավ հստակեցմանըԻնձ համար սկզբունքը մեկն է՝ոչ մեկն արտոնյալ չի լինելու, օրենքի առաջ բոլորն են հավասար: Սակայն ինձ ուղղված այս հարցում կա այլ կոնտեքստ եւս՝անկախ նրանից՝Սերժ Սարգսյանը ինչ-որ գործով կմեղադրվի, թե ոչ: Ես այս հարցի տողատակում կարդում եմ հետևյալը՝հնարավոր է արդյոք Սերժ Սարգսյանի հետ թաքուն պայմանավորվածություններ ունեք: Ասում եմ հստակ՝ես չեմ կարող այդպիսի խաղիկների մեջ ներգրավված լինել. սա եկեք միանշանակ փաստենք: Ես չեմ կարող ասել՝Սերժ Սարգսյանը որևէ բանի մեջ կմեղադրվի, թե ոչ, բայց կարող եմ երաշխավորել, եթե մեղադրվելու համար հիմքեր լինեն, որևէ քաղաքական խոչընդոտ չի լինի»: Այսինքն մեկ տարի անց դեռեւս  իրավական հիմքեր չկան Սերժ Սարգսյանին մեղադրելու: Այդ դեպքում ստացվում է, որ Փաշինյանը այս ամբողջ տարիներին զրպարտել է Սերժ Սարգսյանին,նրա վրա ցեխ շպրտել, վարկաբեկ նրա հեղինակությունը եւ այդ ճանապարհով եկել իշխանության: Վերջին ասուլիսի ժամանակ լրագրողը դիմում է վարչապետինԱյդպես էլ չհասկացանք ովքեր են տարել, որքան են տարել, ումեն տարել: Եթե հենց Սերժ Սարգսյանին են տվել, ինչու դրա համար նա պատասխանատվության չի ենթարկվում: Գործարարները իրենց կամքո՞վ են տվել, թե պարտադրանք է եղել»: Փաշինյանը  պատասխանում էԳուցե ես միքիչ շատ եմ սիրում այլաբանություններով խոսել եւ երբեմն այլաբանության եւ իրականության սահմանը շատ հստակ չի»:  

Փաստորեն ստացվում է, որ վարչապետը ընտրվելուց առաջ որ հայտարարում էր Սարգսյանի՝ կաշառք վերցնելու մասին, դա եղել է այլաբանություն, կամ այլ խոսքով ասած՝ զրպարտանք: Փաշինյանի այդ հայտարարությունը  ժամանակին պետք է արժանանար իրավապահների ուշադրությանը, քանի որ դա հայտարարություն էր հանցագործության մասին: Պետք է իրավապահները պարզեին, թե ո՞ր գործարարները եւ որքա՞ն կաշառք են տվել Սերժ Սարգսյանին: Զարմանալիորեն մեր թավշյա իրավապահները անգործություն ցուցաբերեցին: Այն դեպքում, երբ Սիլվա Հաբարձումյանի՝ ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ արված հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: ՉՆայած,  որ Համբարձումյանը հերքում էր, թե ինքը Քոչարյանին կաշառք է տվել:

Հիմա, երբ պարզվեց, որ Փաշինյանի հայտարարությունները՝ Սերժ Սարգսյանի հանցագործությունների վերաբերյալ, իրավական հիմքեր չեն ունեցել, ապա Սերժ Սարգսյանը կարող է իր պատիվը եւ արժանապատվությունը վիրավորելու համար դիմել դատարան՝ ըննդեմ Նիկոլ Փաշինյանի: Բայց, ինչպես Փաշինյանն է ներողամիտ Սերժ Սարգսյանի «չգործած» մեղքերի հանդեպ, այնպես էլ, կարծես թե,  Սարգսյանն է ներողամիտ Փաշինյանի զրպարտությունների հանդեպ:

Ա՛յ այստեղ արդեն երեւում են սերը, հանդուրժողականությունըթավիշը

 ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Այս թեմայով
am