Ո՞ւմ հովանավորությամբ է Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ «Ճանճ» մականունով, մնացել ԵԿՄ կառույցի ղեկավար

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Մեծամորի ԵԿՄ կառույցում լուրջ դժգոհություն է հասունանում: Պատճառն այն է, որ կառույցի ղեկավար է մնացել Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ Աշոտ Գրիգորյանը՝ «Ճանճ» մականունով:

Ըստ կառույցի անդամների՝ Գրիգորյանը, երկար տարիներ լինելով կառույցի ղեկավար, անուշադրության է մատնել շարքային ազատամարտիկների խնդիրները, իսկ նրա հենարանը եղել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

Հիմա, երբ վերջինս կալանավորված է, անհասկանալի է մնում, թե ով է Աշոտ Գրիգորյանի նոր հովանավորը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am